Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն
հայտարարել է, որ Թուրքիան Ստամբուլի Այա Սոֆիան կպահպանի որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային
ժառանգության օբյեկտ՝ այն մզկիթի վերածելուց հետո, հուլիսի 13-ին հայտնում է
թուրքական NTV
հեռուստաալիքը։
Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու մասին հրամանագիրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել հուլիսի 10-ին: Նա բոլորին կոչ է արել հարգանքով վերաբերվել տաճարի կարգավիճակը փոխելու երկրի իշխանությունների որոշմանը:
Տեսարժան վայրի կարգավիճակի փոփոխման դեմ հանդես են եկել մի շարք երկրներ, ինչպես նաև Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցին, իսկ ՅՈՒՆԵՍԿՕ-ում կոչ են արել թուրքական կողմին չընդունել այդ որոշումը։
Ավելի վաղ ՝
հուլիսի 13-ին, ՌԴ ԱԳՆ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը Այա Սոֆիայի վերաբերյալ
Թուրքիայի որոշումը անվանել է երկրի ներքին գործ, որին ոչ ոք չպետք է միջամտի: Միաժամանակ,
նա ուշադրություն է հրավիրել Այա Սոֆիայի կարևորությանը համաշխարհային մշակույթի և
քաղաքակրթության մեջ:
Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է 532-537 թվականներին՝ Բյուզանդական կայսրությունում: 1453 թվականին օսմանյան նվաճումից հետո տաճարը վերածվեց մզկիթի, իսկ 1935-ին Թուրքիայի կառավարությունը այն դարձրեց թանգարան:
Like this:
Like Loading...