տուն Uncategorized Ու հետո էլ զարմանում են, թե ինչու է բնակչությունը զզվում իշխանություններից

Ու հետո էլ զարմանում են, թե ինչու է բնակչությունը զզվում իշխանություններից

247
0

Աշոտ Խուրշուդյանը facebook սոցցանցի իր էջում գրել է.

«Ի՞նչ տեղի կունենա, եթե 3+3, իսկ որոշտեղերում 2+2 շարք ունեցող մայրուղու 30 կմ-անոց հատվածում տեղադրեն 50 կմ/ժ սահմանափակում:
Այսօր հաշվեցի 7 ՃՈ ավտոմեքենա: Բոլորն էլ զբաղված էին խախտում լրացնելով/փող պոկելով: Ու այնքան զբաղված, որ չէին հասցնում կողքից 61 կմ/ժ և ավելի արագությամբ ընթացող այլ ավտոմեքենաների կանգնեցնել: Ավարը շատ էր:
Նույնիսկ քաղաքների ավելի նեղ փողոցներում առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:
Սա ոնց որ մեղր լցնես մի տեղ, ու մտածես, թե քանի մեղու կհավաքվի: Երևի ՃՈ աշխատակիցները վիճակահանությամբ են որոշում, թե ով այդ յուղոտ պատառին տվյալ օրը կմոտենա:
Երևանից մինչև Արտաշատ այս վիճակն է: Իսկ տեսարանը շատ տգեղ էր, լիքը ՃՈ մեքենաներ ոնց որ որսի դուրս եկած լինեին:
Իսկ Հյուսիս-Հարավ շինարարությունն ընդամենը պատրվակ է: Նշածս հատվածներում մինչև 90 կմ/ժ արագությունը հաստատ վթարային չէր, մինչդեռ բուն շինարարական գործողությունն ընթանում էր 1-2 կմ հատվածում:

Հ.Գ.
Մնաց գտնվի այն պատասխանատուն, ով որոշել է մայրուղու այդքան երկար հատվածում տեղադրել 50 կմ/ժ սահմանափակում: Սա էժան կոռուպցիա չի: Ու հետո էլ զարմանում են, թե ինչու է բնակչությունը զզվում իշխանություններից: Ա՛յ նման փոքր, սակայն կազմակերպած թալանի պատճառով»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here