տուն Սպորտ Ուրուգվայցի Գրեգորիո Պերեսը համաձայն է գլխավորել Հայաստանի հավաքականը

Ուրուգվայցի Գրեգորիո Պերեսը համաձայն է գլխավորել Հայաստանի հավաքականը

119
0

34040

News.am-ը հաղորդում է, որ ուրուգվայցի 65-ամյա մարզիչ Գրեգորիո Պերեսը համաձայնվել է գլխավորել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը: Գրեգորիո Պերեսն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչները բանակցել են Բուենոս Այրեսում եւ եկել են փոխհամաձայնության: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արգենտինայի «Դեպորտիվո Արմենիո» ակումբի սեփականատեր Նորայ Նակիսը:

«Այսօր մենք հանդիպում ունեցանք ուրուգվայցի մարզիչ Գրեգորիո Պերեսի հետ: Մենք նրան առաջարկեցինք գլխավորել Հայաստանի ազգային հավաքականը: Նա մեծ սիրով համաձայնվեց: Քանի որ ազգային հավաքականի խաղերը տարվա մեջ մի քանի օր են եւ ֆուտբոլիստները մեկնում են իրենց թիմերը, մենք նրան ասացինք, որ նաեւ պետք է աշխատի երիտասարդական հավաքականների հետ: Կան դեռ քննարկելու պայմաններ: Այս պահին սպասում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի խոսքին: Նա պետք է տա իր համաձայնությունը: Իսկ լուրը տարածվեցին ուրուգվայցի եւ արգենտինացի լրագրողները, ովքեր այդ պահին այստեղ էին»,- զրույցում հայտնեց Նորայ Նակիսը:

Մանրամասները` News.am-ում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here