Ուրուգվայը դարձել է աշխարհի առաջին երկիրը, որտեղ օրինականացվել են մարիխուանայի արտադրությունն ու վաճառքը։ Օրինագիծը երեկ քվեարկվել է երկրի խորհրդարանի վերին պալատում՝ սենատում, ինչը հաջորդել է ստորին պալատի կողմից այդ օրինագծի ընդունմանը։
Կողմ է քվեարկել 16 սենատոր, դեմ՝ 13-ը։12 ժամ տևած քննարկումներից հետո օրինագիծը մեջ դժվարությամբ ընդունվել է։ Կողմ արտահայտվողները նշել են, որ այս քայլով պետությունը կօրինականացնի այդ թմրանյութի նկատմամբ վերահսկողությունը։ Սակայն դեմ արտահայտվողները թերահավատ են այս ուղղությամբ և կանխատեսում են հակառակ զարգացումներ։
Ցանկացողները կարող են աճեցնել մարիխուանա սեփական ցանքատարարծությունում կամ այգում (ոչ ավելի, քան 6 թուփ), գնել այն փաթեթներով (ոչ ավելի, քան 40 գրամ՝ ամսական), գրանցվել հատուկ ակումբներում, որտեղից կարող են ձեռք բերել այն։