տուն Քաղաքական Միջազգային Ուրուգվայի նախագահը ստորագրեց մարիխուանայի օգտագործման օրինականացման օրենքը

Ուրուգվայի նախագահը ստորագրեց մարիխուանայի օգտագործման օրինականացման օրենքը

171
0

Autosave-File vom d-lab2/3 der AgfaPhoto GmbH

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան այսօր ստորագրել է մարիխուանայի օրինականացման մասին օրենքը։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Ուրուգվայը դարձել է աշխարհի առաջին երկիրը, որտեղ օրինականացվել է այդ թմրամիջոցի օգտագործումն ու արտադրությունը։ Ավելի վաղ այս օրենքը հաստատվել էր երկրի խորհրդարանի երկու պալատներում։

Ուրուգվայի իշխանությունները կարծում են, որ այս օրենքով հնարավոր կլինի օրինականացնել այս դաշտը և տասնյակ հազարավոր երիտասարդների զերծ պահել թմրաբիզնեսում ներգրավվելուց։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here