տուն Սպորտ Ուրուգվայի անհաջող մեկնարկի պատճառը առգրավված կոնֆե՞տն է

Ուրուգվայի անհաջող մեկնարկի պատճառը առգրավված կոնֆե՞տն է

109
0

add76c10-f636-11e3-a184-1df57545baf4_450611906

Ուրուգվայի հավաքականին զրկել են իրենց սիրած կարամելից: Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, խոսքը վերաբերում է լատինական Ամերիկայում սիրված Dulce de leche քաղցրավենիքին:

Բրազիլիայում այս կոնֆետը համարվում է կաթնամթերք, ինչի համար անհրաժեշտ են համապատասխան թղթեր: Սահմանապահներն ասել են, որ 40 կգ քաղցրավենիքը, որ առգրավվել է, հետ կվերադարձվի, եթե ներկայացվեն անհրաժեշտ փաստաթղթերը կամ Ուրուգվայի հավաքականը այն կստանա տուն վերադառնալիս:

Որոշ լրագրողներ կատակում են, որ Ուրուգվայի անհաջող մեկնարկը պայմանավորված է  ֆուտբոլիստների սննդակարգում հենց այս քաղցրավենիքի բացակայությամբ, որովհետև 2010 թվականին ՀԱՀ-ում քաղցրավենիքը նրանց հասանելի էր, և Ուրուգվայը հասավ մինչև կիսաեզրափակիչ: