տուն Քաղաքական Միջազգային Ուրուգվայից հետո հնարավոր է Հարավային Ամերիկայի մյուս երկրները նույնպես օրինականացնեն մարիխուանայի արտադրությունը

Ուրուգվայից հետո հնարավոր է Հարավային Ամերիկայի մյուս երկրները նույնպես օրինականացնեն մարիխուանայի արտադրությունը

189
0

a45d03ed-766e-4bdd-a5ed-badb2597611b

Արդեն տեղեկացրել ենք, որ Ուրուգվայը դարձել է աշխարհի առաջին երկիրը, որտեղ օրինականացվել է մարիխուանայի արտադրությունն ու օգտագործումը: Թմրանյութերի տարածման դեմ պայքարի այս ձեւը արգենտինյան գործակալության ղեկավար Խուան Կարլոս Մոլինան չի բացառել եւ ասել է, որ նման օրենք կարող է ընդունվել նաև իր երկրում:

«Մենք էլ ունենք նման որոշման հասնելու հնարավորություն: Չպետք է թերագնահատենք մեզ», — ասել է Մոլինան: Այս մասին հաղորդում է The Global Post-ը: Նրա խոսքերով, նախագահ Կրիստինա Ֆերնանդես դե Քիրշները նույնպես աջակցում է այս առաջարկին:

Փորձագետները չեն բացառում, որ Հարավային Ամերիկայի մյուս երկրները նույնպես կարող են ընդունել նմանատիպ օրենքներ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here