ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը խմբակցության անունից հայտարարեց, որ իրենք չեն մասնակցի ԱԺ այսօրվա քննարկումներին։ «Ես մեր խմբակցության անունից կարող եմ ասել, որ արդեն անիմաստ է մասնակցել այսօրվա հետագա քննարկումներին: Չգիտեմ մյուս քաղաքական ուժերը ինչ կորոշեն, ՀՅԴ-ն չի մասնակցի»,-ասաց Արծվիկ Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում: Պատգամավորը նաև նշեց, որ ԱԺ ոչ իշխանական քաղաքական ուժերը քննարկում են ԱԺ կանոնակարգի օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծ, ըստ որի ուրիշի փոխարեն քվեարկողները պետք է պատժվեն։ «Հնարավոր է, որ մենք առաջարկենք քրեական պատասխանատվություն ևս մտցնել»,-ասաց պատգամավորը: AraratNews.am-ի լրագրողի այն հարցին, իսկ որքանո՞վ է հնարավոր անցկացնել նման նախագիծ, երբ ԱԺ-ում ՀՀԿ-ն մեծամասնություն է` Արծվիկ Մինասյանը պատասխանեց.«Չեմ կարող ասել, սակայն մենք կանենք ամեն ինչ, որպեսզի այն անցկացվի»։