տուն Տնտեսական Ուրիխանյանը՝ իշխանությունների հրաժարականի մասին

Ուրիխանյանը՝ իշխանությունների հրաժարականի մասին

197
0

ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը կենսաթոշակային հարցով ԱԺ արտահերթ նիստի տապալումը գնահատում է որպես ԱԺ մեծամասնության կողմից արհամարհական վերաբերմունք քաղաքական ուժերի և հասարակության նկատմամբ։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ չորս խմբակցություններով (ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ. Ժառանգություն) որոշում են կայացրել դարձյալ համագործակցել այս հարցի շուրջ, այդ թվում՝ դարձյալ արտահերթ նիստ հրավիրելու հարցում:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ դրանից առաջ հայտարարել էր, որ եթե լինի հասարակական ճնշում և կենսաթոշակային փոփոխությունների դեմ դժգոհողները նորից պատրաստ լինեն հավաքվել ԱԺ-ի մոտ, իրենք դարձյալ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ հանդես կգան:

Տ. Ուրիխանյանը նաև ասաց, որ իրենք (ԲՀԿ-ն) չէին քննադատի կառավարությանը, եթե վերջինս լավ աշխատեր: Հարցին՝ չե՞ն պատրաստվում արդյոք իշխանության հրաժարականը պահանջել, պատասխանեց. «Ինչ վերաբերում է իշխանության գործելակերպին և դրանից բխող, ես ուզում եմ դա անպայման շեշտել, որ տարբեր ջղագրգիռ մարդիկ, այդ թվում վարչապետը, անձնական վիրավորանքների դաշտ չտեղափոխեն որևէ բան, ինչ վերաբերում է իշխանության գործելակերպին, դրա արդյունքներին և մասնավորապես ու հատկապես սոցիալ-տնտեսական վիճակին, որի մասին է խոսում ԲՀԿ-ն անընդմեջ, ապա դա է քննադատության թիրախը, և որևէ պաշտոն, որևէ ընդհանուր առմամբ պաշտոնի փոփոխություն, այսինքն՝ պաշտոնատար անձի, կամ իշխանության փոփոխություն մեզ համար մի նպատակ է հետապնդել միշտ, հետապնդում, հայաստանցիների կյանքի որակի փոփոխություն: Ես ուզում եմ դա նորից ընդգծել, նորից շեշտադրել և հաստ գծով ընդգծել, խոսքը գնում է վիճակի փոփոխության մասին»:

Կրկնվող հարցին, թե արդյոք տրամաբանական  չէ՞ արդյոք պահանջել իշխանությունների հրաժարականը, եթե վատ են աշխատում ու հարցերին էլ նորմալ չեն պատասխանում, Տ. Ուրիխանյանը պատասխանեց. «Ճիշտ հարց եք տալիս, դեռ երկու քառօրյա առաջ, այսինքն՝ ամիսներ առաջ, իմ գործընկեր պատգամավորը, ԲՀԿ խմբակցությունից, այդ հարցը տվեց՝ հարգելի սիրելի կառավարություն, արդյո՞ք ժամանակը չէ: Տվեց այդ հարցը, չգիտեմ ինչու՝ չանդրադարձաք կամ քչերն անդրադարձան: Միշտ հարցը տրվել է»: Հարցին՝ իսկ այդ ուղղությամբ ինչ կոնկրետ քայլեր է անում ԲՀԿ-ն, Տ. Ուրիխանյանը պատասխանեց. «Բոլոր մեր քայլերը շատ կոնկրետ են»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here