տուն Լուրեր Ուրասար գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Ուրասար գյուղում բռնկված հրդեհը մարվել է

193
0

Դեկտեմբերի 25-ին՝ ժամը 10։20-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Ուրասար գյուղում Ձորագետ գետի աջակողմյան հատվածում՝ անտառային տարածքում, հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։32-ին, մարվել՝ 16։52-ին։ Անտառային տարածքում այրվել է 10 հա խոտածածկույթ և 10 ծառ։

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի 5 աշխատակից։