Aatma Studio-ի ստեղծագործողները, ովքեր հայտնի են որպես Apple բջջային սարքավորումների ամենաֆանտաստիկ նախատիպերի մշակողները կրկին զարմացրել են բոլորին : Դիզայներները հսկայական դոմինո են պատրաստել 2 000 հատ iPhone 5s սմարթֆոններից: Հաշված վայրկյանների ընթացքում այդ բոլոր հեռախոսները միավորելով ստացել են Happy Holidays (Ուրախ տոներ) գրառումով: Այս ողջ գործընթացը տևել է մի քանի վայրկյան:Նշենք, որ մինչ այդ նրանք արդեն ցուցադրել էին լազերային ղեկավարմամբ iPad-ը, գաղտնաբառը սխալ մուտքագրելուց հետո ինքնասպանության գործառույթով օժտված iPhone-ը և անլար լիցքավորմամբ ու մատնահետքերի սկաներով iPhone-ի անհավանական նախատիպը: