83-ամյա Արմեն Ջիգարխանյանը բաժանվել էր 72-ամյա Տատյանա Վլասովայից 2015-ին՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ ամուսնանալուց առաջ: Սակայն երիտասարդ դաշնակահարուհու հետ ամուսնությունը երկար չտևեց. 2017-ին զույգը սկանդալով բաժանվեց:
Այժմ հայտնի է դարձել, որ արտիստը նորից ապրում է նախկին կնոջ՝ Տատյանայի հետ. «Ուրախ եմ, որ իմ Տատյանան վերադարձել է, միասին կծերանանք»,- նշել է դերասանը: Կինն այժմ միշտ գտնվում է իր ընտրյալի կողքին: Ջիգարխանյանը խոստովանել է, որ թեև առողջական խնդիրներ ունի, սակայն իրեն երջանիկ է զգում:
Տատյանան Սերգեևնան թողել է կյանքը ԱՄՆ-ում և տեղափոխվել Ռուսաստան: Վլասովայի հետ Արմեն Ջիգարխանյանն ապրել է 15 տարի:
«Ինձ երջանիկ մարդ եմ զգում: Չէ՞ որ մենք իրականում չգիտենք, թե ինչպիսին է երջանկությունը… Կամացուկ, ճչացող… Ոչ ոք չգիտի: Ես ահա կարծում եմ, որ երջանկությունն այն է, երբ ինչ-որ բան հաղթահարում ես: Երբ ցավը վերջանում է, դա ամենաբարձր երջանկությունն է: Միևնույն է, առանց սխալների չէի ապրի: Ամեն մարդ էլ սխալվում է»,- հավելել է դերասանը:
Նա խոստովանել է, որ նախկինի պես չի կարող ամեն օր աշխատանքի գնալ հարազատ թատրոն, իր համար դժվար է աստիճաններով բարձրանալ, սակայն նա շարունակում է մնալ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում: Իր հետ շարունակ կապ են հաստատում գործընկերները՝ այս կամ այն հարցը քննարկելու: Իսկ առաջիկայում Ջիգարխանյանն անձամբ կհայտնվի թատերական առաջնախաղերից մեկում:
Լուսանկարում՝ Արմեն Ջիգարխանյանը Տատյանայի և խորթ որդու հետ