տուն Հասարակություն Ուրախ եմ մեղադրանքի համար. վարչապետը՝ քննադատողներին

Ուրախ եմ մեղադրանքի համար. վարչապետը՝ քննադատողներին

218
0
Նիկոլ Փաշինյան

«Երբ փորձում ենք միջոցներն արդյունավետ ծախսել, մեզ մեղադրում են դրա համար: Շատ տարօրինակ մեղադրանք է»,- այսօր կառավարության նիստում ասաց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրեց՝ մանկատների եւ գիշերօթիկիների օպտիմալացման արդյունքում կբարձրանա մանկատների աշխատակիցների աշխատավարձը:

Վարչապետի կարծիքով՝ դա լավ մեղադրանք է, որի համար ուրախ է: Պետական միջոցները պետք է արդյունավետ ծախսվեն: Այնպես չէ, որ 96.000 դրամը բարձր աշխատավարձ է: Արդյոք դայակը բավարար հմտություն ունի՝  որակով ծառայության մատուցելու մանկատան երեխային: «Մենք չենք ցանկանում փողով վերաբերմունք գնել: Մենք ուզում ենք բարձր որակավորում ունեցող մասնագետի մոտ հետաքրքրություն առաջացնել»,- ասաց  կառավարության ղեկավարը: