տուն Սպորտ Ուրալը Էդգար Մանուչարյանի դուբլի շնորհիվ հաղթեց Թերեքին (տեսանյութ)

Ուրալը Էդգար Մանուչարյանի դուբլի շնորհիվ հաղթեց Թերեքին (տեսանյութ)

68
0

Catselfies12

Ռուսաստանի առաջնության 21-րդ տուրում «Ուրալը» 2։1 հաշվով պարտության է մատնել «Թերեքին»։

Այս խաղում տանտերերի կազմում 2 գոլի հեղինակ է դարձել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը, ով աչքի է ընկել 88-րդ և մրցավարի ավելացրած 3-րդ լրացուցիչ րոպեին։

Հավելենք, որ Գրոզնին ներկայացնող «Թերեքը» 11-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով. խաղադաշտից հեռացվել էր Ֆյոդոր Կուդրյաշովը։