Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում փետրվարի 26-ին դպրոց են տարհանել ուսուցչուհու մոտ կորոնավիրուսի առկայության կասկածանքի պատճառով: Այդ մասին հայտնել է OE24 հեռուստաալիքը։
Ինչպես ռուսական աղբյուրի տեղեկությունը փոխանցում է 168.am-ը, Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ երկիրը բոլոր միջոցները ձեռնարկում է կորոնավիրուսի տարածում թույլ չտալու համար:
Ըստ տեղեկության՝ տարհանվել է Յոզեֆշտադտի շրջանում գտնվող գիմնազիան: Հայտնի է, որ ուսուցչուհին վերջերս այցելել էր Իտալիա եւ կասկած կա, որ նա կարող էր վարակվել կորոնավիրուսով:
Փետրվարի 25-ին Ավստրիայում հաստատվել են կորոնավիրուսով վարակման առաջին երկու դեպքերը: