տուն Հասարակություն Ուսուցիչներին կխրախուսեն համակարգչով

Ուսուցիչներին կխրախուսեն համակարգչով

258
0

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կառավարության նիստին ներկայացրեց նախագիծ, որով նախարարության բնականոն աշխատանքի ապահովման և Ուսուցչի օրվա առթիվ հանրակրթական ուսումնական հաստատություններում դաստիարակներին խրախուսելու համար նախարարությանը տրամադրել 42 մլն 166 հազար դրամ գումար։

Նախարարը մանրամասնեց, թե ինչ ուղղություններով է գումարը ծախսվելու։ Մասնավորապես՝ կառուցվածքային փոփոխությունից հետո սպորտի նախարարությունը գտնվում է այլ մասնաշենքում, և տեղափոխման համար գումար է հարկավոր։

Իսկ ուսուցիչների օրվա առթիվ այդ գումարով համակարգիչներ կտրամադրեն լավագույն ուսուցիչներին։

Վարչապետը հետաքրքվեց՝ ինչու համակարգիչ։

Նախարարն ասաց, որ այդկերպ են խրախուսում նրանց։ Խոսքը վերաբերում է 77 ուսուցչի և դաստիարակի։

Կառավարությունը միաձայն որոշումն ընդունեց։