Ըստ ամերիկյան հասարակական կարծիքի Գելլափ ինստիտուտի ուսումնասիրությունների՝ ամուսնացած, 50 տարեկանից երիտասարդ ամերիկացիներն առավել դրական դեր են խաղում երկրի տնտեսության համար:
Ամուսնացած ամերիկացիներն օրական ծախսում են միջինը 102 դոլար, մինչդեռ միայնակ ամերիկացիները օրական 67 դոլար են ծախսում: Բաժանվածներն օրական ծախսում են 74, իսկ այրի կանայք և տղամարդիկ՝ 62 դոլար:
Գելլափի ինստիտուտի փորձագետները նշում են, որ ամենից շատ վաստակում և ծախսում են ամուսնացած ամերիկացիները:
Հարցումներին մասնակցել են 130 հազար ամերիկացիներ: