տուն Լուրեր Ուսումնասիրությունը՝ միայն վարչապետի հրահանգից հետո. ԲՈԿ նախագահ

Ուսումնասիրությունը՝ միայն վարչապետի հրահանգից հետո. ԲՈԿ նախագահ

696
0

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողները դասադուլ են անում եւ պահանջում նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանի վերադարձը: Նրանք երեկ հայտարարել էին, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում կա արտագրություն:

Araratnews.am-ը զանգահարեց բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանին՝ տեղեկանալու, թե ուսումնասիրելո՞ւ են Դիանա Գալոյանի գիտական աշխատանքները՝ իմանալու կա՞ արտագրություն, թե՞ ոչ:

Ի պատասխան Սմբատ Գոգյանն ասաց, որ վարչապետից հրահանգ ստանալուց հետո կարող են միայն ուսումնասիրություն սկսել, ինչպես դա եղել է Ռուբեն Հայրապետյանի՝ ՀՊՏՀ նախկին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի եւ Երեւանի ճարտարապետության եւ շինարարության համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի դեպքում:

Ինչ է Սմբատ Գոգյանի կարծիքը Դիանա Գալոյանի գիտական աշխատանքներում արտագրության հայտարարության մասին: «Ես շատ չեմ խորացել: Ինչ էլ տեսել եմ, կտորներ են: Պետք է մի քիչ ուշադիր նայել: Մեզ մոտ հիմա ծանր գրաֆիկ է»,- ասաց Գոգյանը:

ԲՈԿ-ի նախագահը հիշեցրեց՝ առանց վարչապետի հրահանգի ուսումնասիրում են մասնագիտական խորհուրդներն ու նրանց անդամների գիտական աշխատանքները: «Ուրբաթ օրը մերժել ենք մեկի ատենախոսությունը եւ փակել մեկ մասնագիտական խորհուրդ՝ անդամների գիտական աշխատությունների արտագրության պատճառով»,- ասաց ԲՈԿ-ի նախագահը:

Թե որ մասնագիտական խորհրդի է եւ ում ատենախոսության մասին է խոսքը, Սմբատ Գոգյանը չասաց՝ մարդկանց վատ վիճակում չեն ցանկանում դնել:

Սոնա Դավթյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here