տուն Հասարակություն Ուսումնական տագնապ՝ 1-ին եւ 2-րդ զորամիավորումներում. ՊՆ

Ուսումնական տագնապ՝ 1-ին եւ 2-րդ զորամիավորումներում. ՊՆ

168
0

Փետրվարի 21-ին 1-ին և 2-րդ զորամիավորումներում անցկացվող մարտավարաշարային պարապմունքների շրջանակում ազդարարվել է ուսումնական տագնապ։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:

Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են հրամանատարական կետեր:

Նշվում է, որ ստորաբաժանումների հրամանատարներն ստացել են համապատասխան հանձնարարականներ և գործել ըստ առաջադրված խնդիրների: