տուն Սպորտ Ուսեյն Բոլտը կարող է հրավիրվել Ճամայկայի հավաքական

Ուսեյն Բոլտը կարող է հրավիրվել Ճամայկայի հավաքական

120
0

209066-usain-bolt

Ճամայկայի հավաքականի գլխավոր մարզիչ Ուինֆրիդ Շեֆերը հայտարարել է, որ ինքը նախատեսում է թիմ հրավիրել օլիմպիական հնգակի չեմպիոն, վազորդ Ուսեյն Բոլտին այն բանից հետո, երբ մարզիկը մասնակցի Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականին կայանալիք օլիմպիական խաղերին: Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները:

«Ես կարդացել եմ Բոլտի խոսքերն այն մասին, որ ինքը ցանկանում է ֆուտբոլ խաղալ և հանդես գալ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»», — հայտարարել է Շեֆերը` հավելելով, որ ինքն իր հերթին ցանկանում է Բոլտին հրավիրել ազգային հավաքական: «Ես լսել եմ, որ նա սիրողական թիմերում է մարզվել: Եթե Բոլտը մարզվի հավաքականում պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների հետ, ապա կարող է գերազանց ֆուտբոլիստ դառնալ»,- ասել է գլխավոր մարզիչը: