Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ուսանողները կրկին դասադուլ են անում:
Պահանջը՝ վերանայել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ «Հայոց լեզու», «Հայոց պատմություն» և «Հայ գրականություն» առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մասին որոշման նախագիծը։
Ուսանողները երթով շարժվում են դեպի այլ բուհեր։ Այնուհետև ակցիան կշարունակեն ԿԳՄՍ նախարարության դիմաց: