Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնը շարունակում է բարելավել իր աշխատակիցների աշխատանքային պայմանները։
Կենտրոնի լրատվական ծառայությունից հայտնում են, որ այսուհետ նրանք կերթևեկեն անվճար հարմարավետ ավտոբուսներով։
Ավտոբուսները առայժմ կաշխատեն երկու երթուղով, ընթացքում կարիքի առկայության դեպքում երթուղիները կարող են ավելանալ։