տուն Լուրեր Ուռոդներն իրենք են. քաղաքացիները պաշտոնյայի մասին (տեսանյութ)

Ուռոդներն իրենք են. քաղաքացիները պաշտոնյայի մասին (տեսանյութ)

276
0

 

Ինչպես գիտենք, «Էրեբունի-Երևան 2795 » միջոցառումների համար նախատեսված է շուրջ 200 միլիոն դրամ գումար: Ինչպես են վերաբերվում ՀՀ քաղաքացիներն այս հանգամանքին` Araratnews.am-ի թղթակիցը փորձել է պարզել փոքրիկ հարցախույզի միջոցով: Մեծամասնությունը մեր թղթակցի հետ զրույցում նշել է, որ այդ գումարը կարելի էր ծախսել ոչ թե միջոցառում կազմակերպելու, այլ քաղաքացիների խնդիրներին լուծում տալու համար:

 

Նշենք, որ Երևանի քաղաքապետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը, անդրադառնալով միջոցառման համար տրամադրված գումարի շուրջ լրատվամիջոցներում ծավալված խոսակցություններին, հարցազրույցներից մեկում բավական կոպիտ է արտահայտվել  այն մարդկանց մասին, ովքեր նշել են, որ այդ գումարը բավական մեծ է և կարելի էր օգտագործել ավելի  լուրջ խնդիրների լուծման համար, ավելին՝ քաղաքապետարանի ներկայացուցիչը այդ մարդկանց անվանել է ուռոդներ ու չարացած տականքներ: Քաղաքացիներն իրենց խոսքում Արթուր Գևորգյանի վերը նշված դիտարկումներին ևս անդրադարձել են:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here