տուն Լուրեր Ուորլիքը կոչ է արել հայերին և ադրբեջանցիներին՝ համատեղ օգտագործել Սարսանգի ջրամբարը

Ուորլիքը կոչ է արել հայերին և ադրբեջանցիներին՝ համատեղ օգտագործել Սարսանգի ջրամբարը

110
0

xyIMG_1449

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, ով իր գործընկերների հետ տարածաշրջանային այցի ժամանակ եղել է նաև Լեռնային Ղարաբաղում, այսօր նոր գրառում է կատարել Twitter-ի իր էջում՝ կոչ անելով համատեղ օգտագործել տարածաշրջանի, մասնավորապես՝ Սարսանգի ջրամբարի ռեսուրսները։

«Սա Սարսանգի ջրամբարն է։ Դրական քայլ կլինի, եթե կողմերը համատեղ օգտագործեն նրա ջրային ռեսուրսները», — գրել է Ուորլիքը։

Հիշեցնենք, որ 1976 թվականին կառուցված այս ջրամբարը գտնվում է Մարտակերտի շրջանում։ Այն կառուցվել է Թարթառ գետի վրա, և հնարավորոթյուն ունի վայրկյանում բաց թողնել մինչև 900 խորանարդ մետր ջուր։ Ջրամբարի ռեսուրսների ծավալը կազմում է 560 մլն խորանարդ մետր։ Համապատասխան ենթակառուցվածքները թույլ են տալիս ջամատակարարում իրականացնել նաև ադրբեջանական բնակավայրերում, որոնք գտնվում են Լեռնային Ղարաբաղի արևմտյան սահմանակից գոտում։