տուն Լուրեր Ուորլիքը ասել է այն, ինչ կար նաև Բիշքեկյան արձանագրություններում. Լ. Ալավերդյան

Ուորլիքը ասել է այն, ինչ կար նաև Բիշքեկյան արձանագրություններում. Լ. Ալավերդյան

55
0

լարիսա-ալավերդյան

Մարդու իրավուքնների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ կատարեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ զբաղեցված տարածքները Ադրբեջանին վերադարձնելու հետ կապված: Տիկին Ալավերդյանը նկատեց, որ  Լեռնային Ղարաբաղի շուրջ զբաղեցվածտարածքները Ադրբեջանին վերադարձնելը  ամրագրված է նաեւ Բիշքեկյան արձանագրություններում.«Սա նորություն չէր։ Նման մոտեցումները արձանագրված են   Բիշքեկյան արձանագրություններում, որի մասին  բոլորս գիտեինք»,-ասաց տիկին Ալավերդյանըˋ ավելացնելով, որ  նման մոտեցումներ եղել են նաև Մադրիդյան սկզբունքներում.«Առանց կասկածի կարելի է ասել, որ նման մոտեցում եղել է նաև մադրիդյան  սկզբունքներում, որը չընդունվեց ԼՂՀ-ի կողմից, սակայն մենք գիտենք, որ Հայաստանը այդ մոտեցումների հետ համաձայն էր»,-ասաց Լարիսա Ալավերդյանը: