տուն Քաղաքական Միջազգային «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմը ռեկորդ է սահմանել հայհոյանքների թվով

«Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմը ռեկորդ է սահմանել հայհոյանքների թվով

148
0

The-Wolf-of-Wall-Street-Trailer7a

Մարտին Սկորսեզեի «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմը համարվել է Paramount Pictures-ի կողմից նկարահանված ամենաանպարկեշտ ֆիլմը: Բանն այն է, որ «fuck» հայհոյանքն այս ֆիլմում հնչել է 506 անգամ: Սակայն սա Սկորսեզեի համար նորություն չէ: Այս մասին գրում է «Վարիետը»-ն:

Օրինակ «Կազինո» ֆիլմում նրա դերասաններն այս բառն օգտագործել են 422 անգամ, իսկ «Գերազանց տղերքը» ֆիլմում` 300 անգամ: Հայհոյանքի նախորդ ռեկորդակիրը Սայք Լին է, ում «Սեմի արյունոտ ամառը» ֆիլմը, որը նկարահանվել է 1999 թվականին, երբ «fuck»-ը հնչել է 435 անգամ: