տուն Քաղաքական Միջազգային Ուշ, թե շուտ Ռուսաստանը հետևելու է Ուկրաինայի օրինակին․ Financial Times

Ուշ, թե շուտ Ռուսաստանը հետևելու է Ուկրաինայի օրինակին․ Financial Times

151
0

SENATE IRAQ

Վաղ, թե ուշ Ուկրաինան կդառնա ժողովրդավարական Եվրոպայի մի մասը, իսկ Ռուսաստանը կհետևի նրա օրինակին, եթե չի ցանկանում մեկուսացնել իրեն և վերածվել «կիսալճացած կայսերական մասունիք»։ Այս մասին The Financial Times-ում գրել է Զբիգնև Բժեզինսկին։

Ուկրաինան անխուսափելիորեն կմերձենա Եվրոպայի հետ, քանի որ նոր մտածելակերպը, որ ձևավորվել է վերջին 2 տասնամյակում, թույլ է տալիս նրան ձևավորել սեփական պատմական ինքնությունը՝ որպես մեծ Եվրոպայի իրական մասնիկ։ ԵՄ-ն պետք է արձագանքի և անհրաժեշտ տնտեսական և ֆինանսական աջակցություն ցուցաբերի Կիևին։ Միաժամանակ ուկրաինացիները պետք է գիտակցեն, որ եվրոպացի հարկատուները ամենևին էլ հրապուրված չեն ուկրաինական էլիտայում տիրող կաշառակերությամբ և բացթողումներով, իսկ Ուկրաինայի համար անհրաժեշտ պայման պետք է դառնա «գոտիները ձգելը» և եվրոպական չափանիշների կայացման հաստատակամությունը։

Ռուսաստանի աշխարհաքաղաքական նպատակներն այսօր ձևավորում են երկրի կայսրական անցյալի նկատմամբ Վլադիմիր Պուտինի հայրենաբաղձությամբ։ Ռուսական առաջնորդը միամտորեն կարծում է, որ նախկին ԽՍՀՄ հանրապետությունների առաջնորդները կընդունեն Կրեմլին ենթարկվելու դերակատարությունը։ Ռուսաստանն այսօր ի վիճակի չէ հասնել հին կայսրության վերականգնմանը, իսկ Պուտինի ջանքերը սահմանափակ արդյունք կապահովեն։ Ուշ թե շուտ, Ռուսաստանը կգիտակցի, որ առաջնային նպատակը պետք է լինի ժամանակակից ժողովրդավարական եվրոպական պետություն դառնալը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here