Apple-ը հետ է կանչում լիցքավորող սարքերը, որոնք թողարկվել են եվրոպական երկրներում: Ընկերության ներկայացուցիչները պարզել են, որ այդ սարքերը կարող են տաքանալ և վնաս պատճառել այն օգտագործողներին:
Լիցքավորող այդ սարքերն արտադրվել են 2009 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականի սեպտեմբերը և վաճառվել են iPhone 3GS և iPhone 4 և iPhone 4S սարքերի հետ:
Բացի այդ, լիցքավորող այդ սարքերը վաճառվել են նաև առանձին: Խնդիրներն առաջանում են A1300 մոդելի հետ: A1400 մոդելում այդ անսարքությունը վերացված է: