Շրջակա միջավայրի նախարարությունը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել, որով դիմել է քաղաքացիներին՝ վիրավոր կամ բնից ընկած թռչուն տեսնելու դեպքում տեղյակ պահել այդ մասին։ Նշված է, թե անհրաժեշտ ինչ գործողություններ պետք է անեն քաղաքացիները։
«Հարգելի քաղաքացիներ
Եթե հանդիպել եք կամ տեղյակ եք վիրավոր կամ բնից ընկած թռչնի մասին, ապա անհրաժեշտ է կատարել երեք պարզ գործողություն։
Բնապահպանական իրավախախտումներ արձանագրելիս գրեք բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջին՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
կամ էլ. փոստի հասցեին՝ [email protected],
Զանգահարեք (010) 552062 կամ 119
Զանգահարեք այլընտրանքային հեռախոսահամարներով՝ արտակարգ իրավիճակների նախարարություն
911 կամ ոստիկանություն 1-02 , 010 546․914,
Լուսանկարեք թռչնին (կամ վերցրեք լուսանկարը) և տեղեկատվությունը տեղադրեք հետևյալ հղումով՝ ?
www.facebook.com/groups/254072219772/permalink/10157363293704773/
Նշեք թռչնի հայտնաբերման վայրի, ժամանակի և այլ տվյալների մասին,
Փորձեք զերծ մնալ թռչունը տուն տանելու և տանը բուժումը/հոգ տանելը կազմակերպելուց: Հիշեք, որ կան բնական գործընթացներ, որոնց ընթացքին կարիք չկա միջամտել»: