Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը արձագանքել է վարչապետի կոչին։ Ստորև՝ քաղաքապետի ֆեյսբուքյան կոչը երևանցիներին․
՛՛Ուշադրությո՛ւն, խոսում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։
Սիրելի հայրենակիցներ, սիրելի երևանցիներ, Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի համաճարակ է:
Բոլորիդ կոչ եմ անում կրել դիմակներ և դրանք հանել միայն սնվելիս: Դիմակը պետք է կրել այնպես, որ այն փակի ձեր քիթը և բերանը: Պարբերաբար ախտահանեք ձեր ձեռքերը և չախտահանված ձեռքերով մի դիպեք ձեր դեմքին:
Պահպանեք մեկուկես մետր սոցիալական հեռավորություն և բացառեք առանց դիմակի շփումը ձեր ընտանիքի անդամ չհանդիսացող անձանց հետ:
Սիրելի հայրենակիցներ, կրեք դիմակներ և դրանով կփրկեք հարյուրավոր կյանքեր:
Դիմակները անհրաժեշտ է փոխել երեք-չորս ժամը մեկ: Կարող եք օգտագործել ոչ միայն գործարանային արտադրության, այլև ձեր կողմից պատրաստած դիմակներ:
Սիրելի երևանցիներ,
շնորհակալ եմ մեր այն համաքաղաքացիներին, որոնք պահպանում են հակահամաճարակային կանոնները կամ եթե նույնիսկ նախկինում չեն պահպանել, այս կոչին անսալով կսկսեն պահպանել դրանք։
Հ․ Գ․ Տեսանյութում ս․թ․ մարտի 16-ին արված իմ ուղերձի մի հատվածն է՛՛։