տուն Հասարակություն Ուշադիր և իրազեկ եղեք, եթե Վայբեր ունեք. զգուշացում

Ուշադիր և իրազեկ եղեք, եթե Վայբեր ունեք. զգուշացում

3516
0

Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը նկար է հրապարակել կեղծ նամակների վերաբերյալ և տեղեկացնում է.

«Հարգելի քաղաքացիներ, նման նամակ ստանալու դեպքում մի անհանգստացեք և ուշադրություն մի դարձրեք. Սա այլ երկրներից ուղարկված կեղծ հաղորդագրություններ են»:

Այս մասին երեկ գրել էր նաև Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ այն համարը, որից ուղարկվում են նամակները՝ ուկրաինական են, թեպետ կարող է ուղարկված լինել այլ ցանկացած երկրից «Ամենայն հավանականությամբ սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ ինքնաբուխ աշխուժակների կողմից։ Մի հավատացեք, նման հաղորդագրություն պատկան մարմինները չեն կարող ձեզ ուղարկել։ Զգոն եղեք»,-նշել էր նա: