«Այս պահին ունենք 5 վիրավոր՝ 2 ոստիկան և 3 պայմանագրային զինծառայող»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։
Ինչպես հայտնում է աղբյուրը, բոլոր վիրավորներն այս պահին իրենց լավ են զգում։ «Հույս ունեմ՝ շուտով կապաքինվեն և կվերադառնան իրենց ընտանիքներ»,- ասաց նա։
Վիրավորներից չորսն այս պահին գտնվում են Բերդի հիվանդանոցում, մեկը տեղափոխվել է Երևան։