տուն Հասարակություն Առողջապահություն Ունենք 2 առողջացած. նոր տվյալներ

Ունենք 2 առողջացած. նոր տվյալներ

241
0

ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Ապրիլի 1-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 92 նոր դեպք, որոնց գերակշիռ մասը փոխկապակցված են նախկինում հաստատված դեպքերի հետ, ինչպես նաև կան նոր դեպքեր՝ Հայաստան ժամանած մեր քաղաքացիների մոտ: Ձեռնարկված աշխատանքները շարունակվում են՝ արձանագրված առանձին դեպքերի վարակի աղբյուրների բացահայտման ուղղությամբ։

Ունենք 2 առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ՝ 33»։

Նշենք, որ ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ապրիլի 2-ի ժամը 11-ի դրությամբ Հայաստանում ունենք կորոնավիրուսի գրանցված 663 դեպք, կատարվ էլ 2940 բացասական թեստ, ունենք 33 բուժված և 4 մահվան դեպք։ Փաստացի բուժվողներ 626։