Համաճարակային իրավիճակում չենք կարող վերջնական արձանագրել, որ ունենք իրավիճակի կայունացում, բայց առաջին նախանշանները կան: Այդ կայունացումը տեղի է ունենում բավական բարձր նշաձողի վրա:
Այս մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու նշեց. «Երեկ 428 նոր դեպք ենք ունեցել, բայց նաև ուզում եմ ընդգծել, որ պարետատան, ԱՆ և Կառավարության գործադրած ընդհանուր ջանքերի շնորհիվ այս բարձր նշաձողով կայունացումը դռնում է տանելի մեր առողջապահական համակարգի համար:
Ըստ էության հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիների խնդիրը տեսնում ենք, որ ամեն օրվա հետ ավելի փոքրանում է, և եթե մենք միասին կարողանանք պահպանել այս միտումը, ապա կլուծենք հոսպիտալացման հետ կապված խնդիրներն ամբողջ ծավալով և կանցնենք կորոնավիրուսի զրոյացման փուլին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Ըստ էության, այդ խնդիրը լուծելու գործիքը Հայաստանում շարունակում է մնալ հակահամաճարակային կաոնների խստիվ պահպանումը:
Ըստ Փաշինյանի, այժմ ակնհայտ է, որ ՀՀ քաղաքացիների մեծ մասը կրում է դիմակ և պահպանում է սահմանված հակահամաճարակային կանոնները: