տուն Լուրեր Ում էր ձեռնտու Հոկտեմբերի 27-ը

Ում էր ձեռնտու Հոկտեմբերի 27-ը

317
0

77777777777kkkkkkkkkkkkk

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանը ներկայացրել է հոկտեմբերի 27-ը բացահայտելու գործում մինչ օրս իշխանությունների կողմից կատարված գործողությունների վերաբերյալ իր դիտարկումները և խոսել այն մասին, թե ինչպիսին կլիներ Հայաստանի հետա վիճակը, եթե չլիներ «Հոկտեմբերի 27»-ը: Անահիտ Բախշյանը ասուլիսի ժամանակ  ներկայացրել է իր հետ բերած մի քանի գրառումներ, որը գտել է Յուրի Բախշյանի իրերի միջից, վերջինիս մահվանից հետո:«Նա որպես համակարգված մարդ, պարզվում է ամեն օրվա գրառումն ունի: Դեպքերից հետո, երբ կաբինետն էի հավաքում՝ գտել եմ նրա արած նշումները, որից պարզ է դառնում, որ նա ունեցել է ներքին լուրջ տարաձայնություններ այն ամեն ինչի հետ, ինչ կատարվում է երկրում: Գրառումներից մի քանիսը հետևյալներն են.«1999 թվականի փետրվարի  24-ին հանդիպում ՀՀ նախագահի հետ, երկիր չի մտել 60 դոլար, իշխանությունը սերտաճել է հանցագործ տարրերի հետ, պատասխան պետք է տան, ապազգային ողբալի վիճակ, հանցագործություն մեր ժողովրդի դեմ», այսինքն այն բառերը, որոնք ես այսօր օգտագործում եմ որպես քաղաքական ընդդիմություն, եղել է մի վիճակ, երբ ինքը հասկացել է թե ուր է գնում երկիրը, բա, որ այսօր լիներ ինչ կասեր, այն ժամանակ գոնե ՀՀ բոլոր ռազմավարական օբյեկտները դեռ վաճառված չէին, դեռ ՀՀ համարվում էր ժողովրդավարության օբյեկտ, գոնե մենք տեր էինք մեր երկրին, այսօր լիներ ինչ կասեր Յուրան, մեկ մեկ մտածում եմ, թե ինչ լավ է, որ չտեսավ այսօրվա իրականությունը»,- նշել է Անահիտ Բախշյանը: Ըստ նրա, Հոկտեմբերի 27-ը պատահական չէր, և բոլոր այն գործիչները, ովքեր այդ ժամանակ լուսանցքից դուրս էին մնում, հենց  նրանց էլ ձեռնտու էր կատարվածը, ինչպես նաև, ըստ Բախշյանի, ձեռնտու էր նաև արտաքին ուժերին: «Ես ուղիղ կապ եմ տեսնում  հոկտեմբերի 27-ի  և սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի կայացրած որոշումների մեջև, այն է` միանալ ՄՄ»,-նշել է Անահիտ Բախշյանը:Եվ այն, որ հոկտեմբերի 27-ը չի բացահայտվել մինչև այսօր, ըստ բանախոսի, դա ձեռնտու է միայն ներկայիս իշխանություններին:«Չբացահայտվեց, որովհետև հանրապետական կուսակցությունը տեր չկանգնեց, դատարանում ոչ մի ջանք չներդրեց այդ ողբերգությունը բացահայտելու համար, եթե ճիշտ բացահայտվեր ու դատարանում կանգնեին այդ կազմակերպիչներից որոշները, մեր պետականությունն այլ ուղղությամբ կգնար»,-նշել է նա: Araratnews.am-ի թղթակցի այն հարցին՝ հավատո՞ւմ եք, որ մի օր այս գործը կբացահայտվի, Բախշյանը պատասխանել է.«Ես հաստատ չեմ տեսնի այդ գործի բացահայտումը, ավելին ես կարծում եմ, որ եթե այսպես շարունակվի,  չի բացահայտվի, բացահայտվելու համար չկա քաղաքական կամք, այսօրվա իշխանությունները չեն ուզում բացահայտել, որվհետև իրենք այդ գործի անկյուններում կան»,-ավելացրել է բանախոսը: Վերջինս պատմել է նաև, որ դեպքից մի քանի օր անց ՀՀ երկրորդ նախագահն իր կնոջ հետ գնացել է նրանց տուն՝ ցավակցելու, խոստացել է, որ գործը շատ շուտ կբացահայտվի. «Դրսից մարդիկ եմ բերելու, որ բացահայտեմ, ես էլ ասեցի, որ եթե չբացահայտվի Ձեր վրա են կասկածելու։ Իմ մտքով այդ պահին չէր անցնում, որ նրան ձեռնտու էր կատարվածը: Իսկ դատարանում պարզից էլ պարզ երևաց, որ այս տականքները արել են այդ ամեն ինչն առանց թաքցնելու: Այնպես որ, արյունով եկավ Քոչարյանը, արյունով էլ գնաց»,-եզրափակել է Անահիտ Բախշյանը:

 

Էմմա Պալյան

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here