Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին բաժանվել է իր վաղեմի ընկերուհուց, որը 54 տարով փոքր էր նրանից: Այս մասին հաղորդում է բրիտանական Daily Mail-ը:
83-ամյա միլիարդատերը 12-ամյա հարաբերություններից հետո լքել է 34-ամյա Ֆրանչեսկա Պասկալեին, բայց նրանք «կմնան ընկերներ»:
Պասկալեն, որ մի անգամ հարցազրույցում ասել էր, թե ամեն օր Բեռլուսկոնիին խնդրել է ամուսնանալ իր հետ, «ապշած է» այդ հայտարարությունից՝ հաղորդում է «Repubblica» օրաթերթը:
«Ես հավետ կսիրեմ նրան: Ես նրան աշխարհում ամենամեծ երջանկությունն եմ մաղթում և հուսով եմ, որ կգտնվի որևէ մեկը, որ իր մասին հոգ կտանի այնպես, ինչպես ես եմ տանում»,- ասել է Ֆրանչեսկա Պասկալեն:
Երկու անգամ ամուսնալուծված՝ ԶԼՄ-ների մագնատը հաղորդել է, որ նախկին ընկերուհուց հրաժարվել է հանուն ավելի երիտասարդ մոդելի՝ 30-ամյա Մարտա Ֆասկինայի, որն Իտալիայի խորհրդարանի պատգամավոր է՝ Բեռլուսկոնիի գլխավորած «Առա՛ջ, Իտալիա» կուսակցությունից:
Մարտա Ֆասկինան 58 տարով փոքր է Բեռլուսկոնիից:
Former Italian PM Silvio Berlusconi, 83, dumps his 34-year-old long-term girlfriend… for an even younger one https://t.co/Qyi54Dh9Ku
— Daily Mail Online (@MailOnline) March 6, 2020