տուն Աշխարհ Ուղևորները զոհվել են ինքնաթիռի դռան բաց լինելու պատճառով

Ուղևորները զոհվել են ինքնաթիռի դռան բաց լինելու պատճառով

647
0

Մայիսին «Աերոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել «Շերեմետևո» օդանավակայանում: Վայրէջքի ժամանակ բռնկվել էր ինքնաթիռի շարժիչը: Կրակը ոչնչացրել էր օդանավի գրեթե կեսը: Ուղևորների մի մասը կարողացել էին ինքնուրույն լքել ինքնաթիռը:

Վայրէջքի ժամանակ ինքնաթիռն իրեն «ճիշտ չէր պահում»՝ չենթարկվելով ղեկավարման,- պատմել է վթարի ենթարկված ինքնաթիռի անձնակազմի հրամանատար, օդաչու Դենիս Եվդոկիմովը։ Ուղեւորների եւ ուղեկցորդի մահվան պատճառը Եվդոկիմովը բացատրում է ինքնաթիռի հետեւի դռան բաց լինելով, որը, հնարավոր է, պանիկայի ժամանակ ինչ-որ մեկն է բացել։ Նրա խոսքերով՝ այդ ելքը տարհանման համար չի օգտագործվել, սակայն ուժեղ քամին բաց դռնից ներս է փչել կրակը, եւ այն արագ տարածվել է սրահով մեկ։

Եվդոկիմովն իրեն մեղավոր չի ճանաչում կատարվածի համար, ինչի հետեւանքով զոհվել է 41 մարդ,- գրում է «Коммерсантъ»-ը։

Հետաքննությունը պարզել է այդ օրը տեղի ունեցած դեպքերի ընթացքը: Թռիչքից անմիջապես հետո կայծակը հարվածել էր ինքնաթիռին, ինչի հետևանքով անջատվել էր վերջինիս էլեկտրոնային համակարգերի որոշ մասը, եւ օդաչուներն ստիպված են եղել ձեռքով ղեկավարել SSJ100-ը:

Ըստ քննիչների՝ օդաչու Եվդոկիմովը ինքնաթիռը նստեցրել է ուղղահայաց և հորիզոնական արագությունների գերազանցմամբ, ինչպես նաև էջքի մեծ անկյունով, ինչի հետևանքով էլ ինքնաթիռն սկսել է «ցատկել» թռիչքուղու վրա: Ցատկերից մեկի ժամանակ շասին պահող սարքը կոտրվել է, իսկ թափված վառելիքն էլ հրդեհի պատճառ դարձել:

Օդաչուի փաստաբանները կրկնակի փորձաքննություն են պահանջել: Նախօրեին Եվդոկիմովին մեղադրանք է առաջադրվել: Օդաչուն ազատ է արձակվել երկրից դուրս չգալու պայմանով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here