տուն Քաղաքական Միջազգային Ուղղափառության և հոմոֆոբիայի վրա հիմնված Ռուսաստանն ապագա չունի․ The Wall Street Journal

Ուղղափառության և հոմոֆոբիայի վրա հիմնված Ռուսաստանն ապագա չունի․ The Wall Street Journal

110
0

03D91102-C21B-4F1A-BA1B-5C0557894AED_mw1024_n_s

Արդեն տեղեկացրել ենք, որ Ռուսաստանը մուտքի արտոնագիր չի տրամադրել հայտնի լրագրող Դևիդ Սեթերին, ով հոդված է տպագրել The Wall Street Journal-ում։

Ըստ լրագրողի՝ իրեն մուտքի արտոնագիր չտրամադրելը «յուրօրինակ խոստովանություն է այն բանի, որ Վլադիմիր Պուտինը տանել չի կարողանում խոսքի ազատությունը, երբ նման կերպ է վարվում նույնիսկ օտարերկրյա լրագրողների նկատմամբ։

Լրագրողի կարծիքով՝ իր դեմ ակցիան աննախադեպ էր, եթե հաշվի առնենք իշխանությունների կողմից հետագա բացատրությունները։ Սեթերը գրում է, որ ռուսաստանյան իշխանությունները պատճառ ունեն օտարերկրացի լրագրողների մեջ վտանգ տեսնելու համար․ «Այն համակարգը, որը նրանք գլխավորում են, այնքան կոռումպացված է, որ այն փլուզման եզրին կհայտնվի, եթե նավթի ու գազի գներն ընկնեն։ Պուտինի կողմից այն փորձը, երբ Ռուսաստանը հակադրվում է  Արևմուտքին որպես բարոյական այլընտրանք, որը հիմնված է ուղղափառության և հոմոֆոբիայի վրա, դժվար թե արդյունք ունենա։

Օբյեկտիվ տեղեկությունը պետք է հասանելի լինի ռուսաստանցու համար, ինչը կարող են անել օտարերկրյա աղբյուրները, եթե հաշվի առնենք ռուսական լրատվամիջոցներում գոյություն ունեցող գրաքննությունը։ Այդ պատճառով ԱՄՆ-ի լրագրողին վտարելը վատ նշան է։ Սա փորձ է՝ փակելու ազատ կյանքի համար անհրաժեշտ թթվածինը և գործողություն է՝ ընդդեմ ռուսաստանցիների ապագայի»,- եզրափակում է լրագրողը, ով խոստացել է շարունակել հանդես գալ Ռուսաստանի վերաբերյալ հրապարակումներով։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here