տուն Հասարակություն Ուղղակի խայտառակություն

Ուղղակի խայտառակություն

296
0

ՀՀ ՊՆ նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

«Շամշյանը նյութ է հրապարակել Լոռու մարզի զինկոմի մասին, նյութի վերնագրում որևէ վարկաբեկող բան իբր չկա: Իբրը գրում եմ, քանի որ նյութը կարդացողի մոտ բազում հարցեր են մնում այդ կապակցությամբ:

Անձի տվյալները սխալ են գրված, դեպքը նկարագրված է սխալ, այստեղ կան նեղ անձնական հարցեր և եթե պարոն Շամշյանը սա ստացել է քննող մարմնից ապա պետք է լավ իմանար, իսկ եթե իմացել է այդքանից հետո հրապարակելը մեղմ ասած …վատ է:

Արարքը կատարող անձը դատապարտված է, նախկինում էլի մասնակցել է ծանր հանցագործության:

Պարոն Շամշյան “լավ” ժամանակ եք գտել նման լուրեր տեղադրելու համար, իսկ նման լուրերն էլ տիրաժավորման պակաս հաստատ չեն ունենա, արդեն հեռուստաեթերում էլ է տարածվել:

Հիշեցնեմ, որ հիմա զորակոչ է, մնացածը թողնում եմ ձեր մտքին ու խղճին:
Այս դեպքը մնալու է, որպես հայկական լրատվության խայտառակություներից մեկը»: