տուն Աշխարհ Ուղղակի զզվելի է. Քլոյե Քարդաշյանը՝ ԱՄՆ-ում սևամորթի դաժան սպանության մասին

Ուղղակի զզվելի է. Քլոյե Քարդաշյանը՝ ԱՄՆ-ում սևամորթի դաժան սպանության մասին

334
0

Ամերիկյան Keeping Up With the Kardashians շոուի հայազգի աստղ Քլոյե Քարդաշյանն անդրադարձել է այս օրերին ԱՄՆ-ում տեղի ունեցող բողոքի զանգվածային ցույցերին, որոնց պատճառը Մինեապոլիսում ոստիկանի կողմից սևամորթ իրավախախտի՝ Ջորջ Ֆլոյի դաժան սպանությունն է։

Քլոյեն նշել է, որ Ֆլոյդի սպանությունն ուղղակի զզվելի է և կրկնում է նախկինում կատարված նմանատիպ սպանությունները:

«Մենք նույն բանը բազմիցս տեսել ենք: Սևամորթների նկատմամբ խտրական վերաբերմունք է կիրառվում, նրանք զոհի կարգավիճակում են և արդեն տևական ժամանակ սպանվում են, սակայն այս մշտական պատուհասի պայմաններում նրանք գերմարդկային ճկունություն են ցուցաբերում»,- ասել է Քարդաշյանը: