տուն Տնտեսական Ուղիղ տեքստով ասում եմ ԱՎԾ պետին՝ տղա ջան, պատմությունը դու աղավաղում ես....

Ուղիղ տեքստով ասում եմ ԱՎԾ պետին՝ տղա ջան, պատմությունը դու աղավաղում ես. Հ. Բագրատյան

193
0

Երբ պաշտոնյաները շատ են «նեղն ընկնում» հարցերից, կամ վիրավորում են, կամ հայտարարում՝ «մենք քաղաքականությամբ չենք զբաղվում»: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը ասաց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա հիշեցրեց, որ ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանը ԱԺ-ում իր հարցին ի պատասխան ասել է՝ թողեք աշխատենք, պոլիտիկայով չենք զբաղվում: «Հարցի իմաստը հետևյալն էր՝ եթե մենք էս տեմպերով աճում ենք, ինչու Ռուսաստանին չենք մոտենում, հեռանում ենք: Փոխանակ ինքը պատասխանի, դեմագոգիայով է զբաղված, ասելով, որ դա ՀԲ-ն է արել: Իսկ ՀԲ-ն տեսնելով էս Ռոբերտ Քոչարյանի և Տիգրան Սարգսյանի աճերը, խեղճը գնացել է էն 1990թ թիվը փոքրացրել է: Պարզվում է, որ 90 թվին, ՀԲ կայքով, մենք վատ էինք ապրում Վրաստանից 3 անգամ: Խորհրդային վիճակագրությամբ 90-ին Վրաստանից 10% լավ էինք ապրում»,- ասաց Հ. Բագրատյանը՝ հավելելով, որ վրացիներն ու ադրբեջանցիները Երևանի խանութներում առևտուր էին անում, և որ հաստատ, Հայաստանը Վրաստանից ու Ադրբեջանից վատ տնտեսական վիճակում չէր:

«Հիմա, ըստ ՀԲ-ի, 90 թվին Հայաստանի մեկ շնչի ՀՆԱ-ն 600 դոլար է, Վրաստանինը՝ 1800, Ադրբեջանինը՝ 1300: ՀԲ-ն հստակ բացատրում է՝ ես այլ ճար չունեի, քանի որ ինձ անընդհատ աճ եք տվել, այսօրվա Ձեր ՀՆԱ-ն 11 մլրդ է, 11 մլրդը ինդեքսների բաժանելով ստացել եմ 90 թվինը: Ուղիղ տեքստով ասում եմ ԱՎԾ պետին՝ տղա ջան, պատմությունը դու աղավաղում ես: Վեր կաց, 98 թվից, երբ որ այդ աղավաղումները սկսվել են, շտկի թվերը, ասա, որ 12% չի եղել, 4$-ը գրել ես 12%: Սրանք լրջագույն բաներ են, երկիրը չգիտի՝ ինչքան է իր տնտեսությունը: Ես հիմա կուզենայի էդ նամակը տայի իրեն, Ժան Միշել Հապիի նամակը, որ կարդար, որտեղ ՀԲ-ն ասում է՝ մենք ընդհանրապես կապ չունենք, հավանաբար թվերն իրոք բան են արված, մենք վերցրել ենք ձեր թվերը»,- ասաց Հ. Բագրատյանը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here