տուն Աշխարհ (Ուղիղ ) Երկիրն այս պահին. Երկիր մոլորակի օրն է

(Ուղիղ ) Երկիրն այս պահին. Երկիր մոլորակի օրն է

901
0

«Թող լինեն միայն խաղաղ և ուրախ Երկրի օրեր մեր հրաշալի տիեզերանավի` Երկիր մոլորակի համար, որ կյանքի այնքան խոցելի բեռով պտտվում է սառը տիեզերքում»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Ու Տան, 21 մարտի, 1971 թվական
 

Ամբողջ աշխարհում ապրիլի 22-ը նշվում է որպես Երկիր մոլորակի օր։

Այս օրն առաջին անգամ նշել են 1970թ․-ին։ Այնուհետև ՄԱԿ-ի կողմից այն հաստատվել է որպես Երկիր մոլորակի պաշտոնական օր։ Այդ օրը աշխարհի տարբեր ծայրերում անց են կացվում բնապահպանական մի շարք երթեր, ցույցեր և ակցիաներ։

Օրը նշվում է ավելի քան 192 երկրում։ Ստեղծվել է նաև Երկրի օրվա ցանց։

ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 63-րդ նիստի ժամանակ հայտարարվել է, որ, միջազգային այս օրը նշելով՝ մենք ընդունում ենք, որ Երկիրը և դրա էկոհամակարգերը մեր տունն են, որոնք ապահովում են մարդու կյանքը։

 
 
Նշենք, որ բացի այս ամենը ներկայումս շատ մասնակիցներ և նախաձեռնող խմբեր Երկրի օրվան նվիրված միջոցառումներ են անցկացնում ամառային արևադարձի շրջանում, որպեսզի առավելագույնս օգտագործեն տաք եղանակն ու մարդկանց ազատ ժամանակը: