տուն Լուրեր Ուկրաինուհին պատրաստ է պայքարել աշխարհի ամենատարեց կնոջ տիտղոսի համար

Ուկրաինուհին պատրաստ է պայքարել աշխարհի ամենատարեց կնոջ տիտղոսի համար

177
0

1618674_20131220134021

Ուկրաինայի ռեկորդների ազգային ռեեստրը վստահեցնում է, որ ուկրաինուհի Եկատերինա Կոզակը աշխարհի ամենատարեց կինն է։ Եթե հաջողվի դա ապացուցել Գինեսի ռեկորդների գրքին, ապա փետրվարի 14-ին՝ իր ծննդյան 117-ամյակի օրը, նա իբրև նվեր համաշխարհային համբավ կստանա։

«Եկատերինա Իվանովնայի ճնշումը 140-ը 70-ի վրա է, տեսնում է առանց ակնոցի, լսում է առանց լսողական սարքի։ Ընդամենը մի քանի տարի առաջ է դադարել բանջարանոցում աշխատել»,- փորձագետ Վիտալի Զորինին է մեջբերում  NEWSru.ua-ն։

1618680_20131220134507 (1)

Մինչ սեպտեմբեր ամիսը երկրագնդի ամենատարեց տղամարդ էր համարվում Նյու Յորք նահանգի բնակիչ Սալուստիանո Սանչես-Բլասկեսը, որը մահացավ 112 տարեկանում։ Մինչ այդ ամենատարեց մարդը ճահոնացի Ձիրոեմոն Կիմուրան էր։ Սաչեսի մահից հետո հայտարարվեց, որ մոլորակի ամենատարեց բնակիչը հիմա ճապոնուհի Միսաո Օկավան է։

1618679_20131220134322

Երկրագնդի վրա երբևէ ապրած ամենաերկարակյաց մարդը եղել է ֆրանսուհի Ժաննա Լուիզա Կայմանը, որը վախճանվել է 1997 թ. 122 տարեկանում։ Հարյուրից բարձր տարիքի ամենաշատ մարդիկ ապրում են Ճապոնիայում և ԱՄՆ-ում։

Հիմա ուկրաինուհի Կոզակը կաող է ընդունել ամենատարեց բնակչի էստաֆետը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here