Երեկ Ուկրաինայում հերթական ողբերգությունն է տեղի ունեցել մարզադաշտում։
Սևաստոպոլի համանուն թիմի պատանի ֆուտբոլիստը մահացել է մարզումների ժամանակ։ Բժիշկները հենց մարզադաշտում փորձել են օգնություն ցուցաբերել նրան, սակայն ամեն ինչ ապարդյուն է անցել։ Այս մասին հաղորդում է Segodnya.ua-ն։
Ըստ մասնագետների՝ ողբերգության պատճառը 16-ամյա ֆուտբոլիստի երակներից մեկում առաջացած խցանումն է։