տուն Քաղաքական Միջազգային Ուկրաինացի օլիմպիականները կոչ են անում դադարեցնել արյունահեղությունը. Սոչի 2014

Ուկրաինացի օլիմպիականները կոչ են անում դադարեցնել արյունահեղությունը. Սոչի 2014

155
0

Сергей Бубка провел пресс-конференцию в Киеве

Սոչիում հանդես եկող ուկրանացի մարզիկները կոչ են անում դադարեցնել բռնությունները երկրի մայրաքաղաք Կիևում: Այս մասին հայտարարել է անվանի մարզիկ, Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկան: Հաղորդում է ՈՒՕԿ-ի պաշտոնական կայքը:

«Ես սարսափած եմ իմ հայրենիքում տեղի ունեցող զարգացումներով: Հատկապես ցավալի է, որ բռնությունները տեղի են ունենում Օլիմպիական խաղերի օրերին, որոնք համարվում են աշխարհում ամենաժողովրդավարական և խաղաղ միջոցառումներից մեկը: Ես կոչ եմ անում Ուկրաինայում հակամարտության բոլոր մասնակիցներին՝ հրադադարի բանակցություններ սկսել: Խնդրում եմ բոլորին, ովքեր ներգրավված են այս հակամարտությունում, դադարեցնել բռնությունները, որոնք Ուկրաինան աղետի առաջ են կանգնեցնում: Այս պահին ես գտնվում եմ Սոչիում և գիտեմ, որ ուկրաինացի բոլոր մարզիկները, որոնք մասնակցում են 2014 թվականի Խաղերին, միանում են իմ կոչին: Խաղաղ կարգավորման հնարավորություն առայժմ գոյություն ունի: Եկեք սկսենք «օլիմպիական հրադադարից» հենց հիմա, հանուն մեր ընդհանուր ապագայի», — ասել է Բուբկան:

Հիշեցնենք, որ «Մենք եվրոպացիներ ենք» ուկրաինական շարժումը դիմել էր ուկրաինացի մարզիկներին` կոչ անելով որպես բողոքի նշան դադարեցնել մասնակցությունը Սոչիի օլիմպիական խաղերին: