Ուկրաինացի լրագրող Վիտալի Սեդյուկը Կանի փառատոնում փորձել է մտնել ամերիկացի դերսանուհի Ամերիկա Ֆերերայի շրջազգեստի տակ, երբ վերջինս դերասանների խմբով լուսանկարվում էր կարմիր գորգի վրա։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
Միջադեպից հետո Սեդյուկին ձերբակալել են անվտանգության ուժերը։ Դերասանուհին հանգիստ էր, սակայն նկատվում էր, որ դա շփոթեցրել է նրան։
Առաջին անգամ չէ, որ Սեդյուկը նման կերպ է իրեն պահում հայտնի դերասաններին տեսնելիս։ Նրանից արդեն «տուժել» են Ուիլ Սմիթը և Լեոնարդո դի Կապրիոն։