Միջազգային օլիմպիական կոմիտեն մերժել է ուկրաիանցի մարզիկների խնդրանքը, որոնք ցանկացել են մրցումներին դուրս գալ սև սգո ժապավեններով, որով կհարգեն Կիևի կենտրոնում բազմաթիվ զոհերի հիշատակը:
«ՄՕԿ-ից ստացվել է պատասխան, որ Օլիմպիական խարտիային համապատասխան, դա անելն ահնար է: ՄՕԿ-ում հայտնել են, որ նման մերժում ավելի վաղ ստացել են նաև Նորվեգիայի և Կանադայի թիմերը, որոնք նույնպես դիմել էին նման խնդրանքով», — ասվում է Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկան հայտարարել է, որ ուկրաինացի մարզիկները կոչ են անում դադարեցնել բռնությունները Կիևում: Այսօր ուկրաինացի դահուկավազորդուհիները չեն մասնակցել թիմային մրցումներին: