Ուկրաինացի զինվորականները փաստացի պատանդի կարգավիճակում կմնան Ղրիմում այնքան ժամանակ, քանի դեռ Ուկրաինան իր բանակից տուն չի ուղարկել ժամկետային զինծառայողներին: Այս մասին Kriminfo-ին ասել է Ղրիմի վարչապետի խորհրդական Վլադիմիր Մերցալովը:
«Մենք դադարեցնում ենք Ուկրաինա իր զինվորականներին ուղարկելու գործընթացը մինչև քաղաքական որոշում ընդունելը», — ասել է Մերցալովը: Նա նշել է, որ Ղրիմի իշխանություններն ամենևին էլ չեն ցանկանում «նմանվել ուկրաինացի իրենց գործընկերներին», սակայն այս պահին այլ փաստարկ չունեն: