Ուկրաինացիների 75-85 տոկոսն աջակցություն են հայտնում Կիևի Մայդանում հավաքված ցուցարարներին և նրանց նպատակներին: Նման եզրակացության են եկել Ուկրաինայի գիտությունների ագգային ակադեմիայի համակարգային հետազոտող հանձնաժողովը: Նշվում է, որ ցույցերի ու երթերի առաջին շաբաթվա ընթացքում մասնակցել է 580-750 հազար մարդ:
Նշվում է, որ բոլոր հասարակություններում սովորաբար փողոց է դուրս գալիս բողոքող զանգվածի 1,5-4,5 տոկոսն, ինչը նշանակում է, որ բողոքող զանգվածը երկրում կազմում է 25-35 մլն մարդ, այն է՝ ընդհանուր բնակչության 75-85%-ը:
Այս ցուցանիշները հաստատվում են նաև այն հանգամանքով, որ իշխանությունները չեն կարողանում իրենց ցույցերին բերել բյուջետային աշխատողներին: Այդ է պատճառը, որ իշխանությունները բոլոր գերատեսչությունների առջև խնդիր են դրել՝ ապահովել մինչև 200 հազար քաղաքացիների ներկայությունը: