Լվովցիների ընտանիքում ծնված երեխային անվանակոչել են Եվրամայդան՝ Կիևում արդեն մեկ ամիս շարունակ տևող բողոքի ակցիաների պատվին: Այս մասին հաղորդում է ուկրաինական TSN-ը: Երեխայի հայրը երկար ժամանակ մասնակցել է այդ ցույցերին:
«Եվրամայդանում ինձ ոչ ոք չի վճարում, ես այնտեղ անվճար եմ գտնվում՝ գաղափարի համար: Եթե տղաս ցանկանա փոխել անունը, դա իր իրավունքն է, նա դա կարող է անել: Ընկերներս, հարևաններս և բարեկամներս մեզ աջակցում են այս հարցում», — հայտարարել է տղամարդը: